Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արմեն Մինասյան. Արա Սաղաթելյանը Հայաստանում վերջին մարդն է, ում կարելի է մեղադրել պատերազմում բացասական ազդեցություն ունենալու մեջ

Արմեն Մինասյան. Արա Սաղաթելյանը Հայաստանում վերջին մարդն է, ում կարելի է մեղադրել պատերազմում բացասական ազդեցություն ունենալու մեջ
23.02.2021 | 21:20

2016-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու դրանից հետո տեղեկատվական պատերազմը հաղթած մարդու հետ գործ ունենք, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, ով այժմ կալանավորված է, այսպես ներկայացրեց քաղաքագետ Արմեն Մինասյանը։ Նրա խոսքով՝ Արա Սաղաթելյանին վերագրում են ինչ-որ արարք, որը բացասական ազդեցություն է ունեցել վերջին պատերազմի ընթացքում։

«Մեր ակցիայի իմաստն այն է, որ Արա Սաղաթելյանը Հայաստանում վերջին մարդն է, ում կարելի է մեղադրել պատերազմում բացասական ազդեցություն ունենալու մեջ», - ասաց Մինասյանը։
Նա նշեց՝ աբսուրդը հասել է այնտեղ, որ պատերազմի արդյունքները վերլուծելիս թե ԱԱԾ-ն, թե իշխանությունը որոշել են, որ մեղավորը Սաղաթելյան Արան է։


«Կարծես թե, Արա Սաղաթելյանն էր գլխավորում զորքերը, նա էր հրաման տալիս, որ պատերազմի 40-րդ օրը զինվորներին բեռնատարներով տեղափոխեն ու ճակատ չհասցրած՝ «Բայրաքթարների» տակ կոտորեն, այսպիսին է մեր վիճակը», - ասաց Արմեն Մինասյանը։ Նա նշեց՝ այսօր կալանավորված է մի անձնավորություն, որն իր էությամբ չէր կարող մեղադրվել այն արարքների մեջ, ինչում մեղադրվում է։

Դիտվել է՝ 13406

Մեկնաբանություններ